U E I C T

ՏՀՏ գործատուների միության մարզային հանդիպումը Գյումրիում

Հուլիսի 23-ին տեղի ունեցավ հաջորդ մարզային հանդիպումը։ Այս անգամ հանդիպումը կայացավ ՏՀՏ գործատուների միության Շիրակի մարզի մասնաճյուղի անդամների, ՏՏ կազմակերպությունների և «Բի-Էս-Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր Սամվել Գևորգյանի միջև։

Մարզային հանդիպման ժամանակ ներկաներին ներկայացվեց ՏՀՏ գործատուների միության Շիրակի մարզի մասնաճյուղի նոր ղեկավարը՝ Brain Fors ընկերության հիմնադիր տնօրեն Գուրգեն Ղարիբյանը։

Սամվել Գևորգյանը Գյումրիում նույնպես իրականացրեց workshop ռազմավարական մտածելակերպի, ռազամավարական բուրգի, գլոբալ մտածելակերպի և կազմակերպությունների ինստիտուցիոնալ զարգացման թեմաների շուրջ։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանատիպ workshop-ները մարզերում դարձնել շարունակական։