U E I C T

ՏՀՏ առաջատար ԲՈՒՀ-երը` մեկ միությունում Հայաստանի ամերիկյան համալսարանը դարձել է ՏՀՏ գործատուների միության անդամ

Հայաստանի առաջատար բարձրագույն կրթական հաստատությունները, որոնք պատրաստում են ՏՀՏ ոլորտի մասնագետներ, անդամակցում են Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությանը։ Ոլորտի զարգացմանը նպաստող կարևոր այդ օղակին է միացել նաև Հայաստանի ամերիկյան համալսարանը:

«Մեր ծրագրերին և գաղափարներին վտահել են Հայաստանի առաջատար բուհերը։ Միասին մենք իրականացնելու ենք կրթական բազմաթիվ ծրագրեր, որոնք կնպաստեն այսօրվա աշխատաշուկայի համար մրցունակ մասնագետներ պատրաստելուն», նշել է  ՏՀՏ ԳՄ տնօրեն Լիլիթ Գևորգյանը։

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի ամերիկյան համալսարանն այս օրերին տոնում է իր հիմնադրման 25-ամյակը։ Տոնական միջոցառումների շրջանակներում անցած շաբաթ տեղի ունեցավ «Ձեռներեցություն և նորարարություն» խորագրով կոնֆերանսը, ինչպես նաև Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) բացումը: