
ՏՀՏ գործատուների միության անդամների հերթական հանդիպումը տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանի հետ:
Հանդիպմանը մասնակցեցին ՏՀՏ գործատուների միության աշխատակազմը, Սինոփսիս Արմենիա, Յունիքոմփ, Ինտելլկորս, Ռոստելեկոմ, Ինկուբատոր հիմնադրամ, Օպտիմ Արմենիա, Վիասֆեր Տեխնոպարկ ընկերությունների ղեկավարները:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց Միության գործունեությունը, քննարկվեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցության եզրերը:
Տիկին Մինասյանը մեծ ուրախությամբ պատրաստակամություն հայտնեց աջակցել ՏՀՏ գործատուների միությանը ԵԱՏՄ թվային օրակարգի շրջանակներում առաջարկվող նախաձեռնությունների մեջ ընգրկվելու գործում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպում կազմակերպել նաև Ռուսաստանում: