
Ս.թ. հոկտեմբերի 5-ին ՏՀՏ գործատուների միության անդամ կազմակերպությունները հանդիպեցին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպման ընդացքում նախարարին ներկայացվեցին Միության կողմից իրականացվող կրթական ծրագրերը: Նշվեց, որ կրթական ոլորտում Միությունը շեշտը դնում է հիմնարար կրթության վրա: Քննարկվեցին կրթական ոլորտում առկա խնդիրները, գործատուների կողմից առաջարկներ արվեցին: Միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը ներկայացրեց Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ինստիտուտի (ՀԱՏԻ) գործարար ծրագիրը: Ծրագիրը մշակվել է Միության և Գրանթ Թորնթոն ընկերության համատեղ աշխատանքի արդյունքում: Այս տարի ՀԱՏԻ-ի ծրագիրը ներկայացվել էր «Նոր սերնդի կրթություն» հարթակում և քննարկումներից հետո ընդգրկվել էր միջնաժամկետ ծրագրերի ցանկում:
Միության անդամները առաջարկեցին իրենց աջակցությունը ցուցաբերել «Ինֆորմատիկա» առարկայի դասագրքի բովանդակության փոփոխության մեջ: Այդ հարցի շուրջ ձեռք բերվեց համագործակցության հստակ պայմանավորվածություն, ինչպես նաև որոշվեց այսպիսի հանդիպումները կազմակերպել պարբերաբար: