

ՏՀՏ գործատուների միության անդամ կազմակերպությունները (Յունիքոմփ, Ռոստելեկոմ, Քրոսգրուպ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) և Միության գործադիր տնօրենը հանդիպեցին Իրաքի Հանրապետության կապի նախարարության պատվիրակությանը, որի կազմում էին Կապի և ենթակառուցվածքների պետական ընկերության, Կապի և փոստային ծառայությունների բարձրագույն ինստիտուտի, Միջազգային ցանցային տեղեկատվական ծառայությունների պետական ընկերության ներկայացուցիչները:
Այցի առաջին օրը հյուրերը հյուրընկալվեցին ՀԱՊՀ-ում։ Ռեկտորը անդրադարձավ համալսարանի ծրագրերին և մասնագիտական ուղղություններին, ինչպես նաև հյուրերին ծանոթացրեցին օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունքի գործունեությանը: Ապա հյուրերը ծանոթացան Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) գործունեությանը և կարողություններին: Հանդիպման արդյունքում որոշվեց կնքել համագործակցության հուշագիր ՀԱՊՀ-ի հետ:
Բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդպմանը երկու կողմերը ներկայացրեցին ՏՀՏ ոլորտի հետաքրքրության շրջանակները, նեռարյալ՝ հեռահաղորդակցությունն ու ենթակառուցվածքները, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստման հնարավորությունները։ Կողմերը քննարկեցին նաև ապագա համագործակցության հեռանկարները։