ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը մասնակցել է «Ուսուցչական համաժողով-2026» ամենամյա կրթական միջոցառման շրջանակում կազմակերպված «Տեխնոլոգիական կրթության մարտահրավերներ» խորագրով պանելային քննարկմանը:
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց կրթության մեջ տեխնոլոգիաների կիրառմանը՝ ներառյալ ավագ դպրոցներում ԱԲ ուսուցման ներդրման հնարավորությունները, արտադպրոցական տեխնոլոգիական կրթության զարգացումը և ԱԲ-ի կիրառումը ուսուցման գործընթացում:
Առանձնահատուկ ընդգծվեց նաև էթիկական հարցերի, կիբեռանվտանգության և թվային գրագիտության կարևորությունը՝ որպես ժամանակակից կրթության առանցքային ուղղություններ։

