ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը 𝐑𝐈𝐒𝐄 𝐏𝐨𝐰𝐞𝐫𝐞𝐝 𝐛𝐲 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝟐𝟎𝟐𝟔-ի բացման խոսքում ընդգծեց նախաձեռնության կարևորությունը՝ որպես գիտության, ճարտարագիտության, նորարարության և ռազմարդյունաբերության համախմբման հարթակ։
«RISE-ը պարզապես ֆորում կամ ցուցահանդես չէ․ այստեղ գաղափարները վերածվում են տեխնոլոգիաների, իսկ տեխնոլոգիաները՝ իրական լուծումների։
Մեր նպատակն է միավորել հայ գիտնականներին, ինժեներներին, արտադրողներին, պետական կառույցներին և միջազգային գործընկերներին՝ ձևավորելով նոր համագործակցություններ և նպաստելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժի զարգացմանը»։



