Հուլիսի 25-ին ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը մասնակցեց «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում անցկացված «Government Day» միջոցառմանը՝ «Innovative Governance: Solutions for the Future» խորագրով։
Պանելային քննարկման ընթացքում խոսնակները կարևորեցին պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը։ Էդուարդ Մուսայելյանը ներկայացրեց Step.ai կրթական ծրագիրը, որը նախատեսվում է ներդնել ՀՀ ավագ դպրոցներում՝ նպաստելով կրթության թվայնացմանը։
Էդուարդ Մուսայելյանը նաև խոսել է ՀՀ-ում թվայնացման ցածր մակարդակի մասին՝ ընդգծելով, որ ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները պետք է հանրության հետ շփվեն պարզ, հասանելի և մատչելի լեզվով՝ հասարակության մեջ տեխնոլոգիական մշակույթ ձևավորելու համար։




