U E I C T

ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ

Սեպտեմբերի 4-ին ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

ՏՀՏԳՄ նախագահ Արմեն Բալդրյանը ողջունելով և շնորհակալություն հայտնելով հանդիպման համար հայտնեց Միության պատրաստակամությունը, ՀՀ պաշտպանության նախարարությանը աջակցություն ցուցաբերելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Միության անդամ կազմակերպությունները արդեն ակտիվորեն համագործակցում են նախարարության հետ կրթական ծրագրերի շրջանակներում և հանդիպման ժամանակ քննարկվեց այդ ծրագրերի ուժեղացման հնարավորությունը, ինչի համար Միությունը պատրաստ է օգտագործել իր ռեսուրսները:

Մասնավորապես պայմանավորվածություն ձեռք բերվեց աջակցել զորակոչիկների ծրագրերին, ինչպես նաև որոշվեց նախարարության հետ համատեղ ընտրել թիրախային  ծրագրեր և աշխատել միասին:

Հանդիպման ընթացքում նախարարին հրավիրեցին ՀԱՊՀ՝ հանդիպել ուսանողների հետ, ծանոթանալ լաբորատորիաների հետ, մասնավորապես Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի գործունեությանը:

Արմեն Բալդրյանը առաջարկեց Միության անդամ կազմակերպությունների մասնագիտական ռեսուրսները միավորելով, ՊՆ-ի մասնագետների հետ համատեղ ստեղծել աշխատանքային խումբ, որը, ՏՀՏ գործիքակազմի ներդրման միջոցով, կնպաստի նախարարության աշխատանքի արդյունավետյան էլ ավելի բարձրացմանը:

Օրացույց

Հուլիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031