U E I C T

ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները հանդիպեցին Բունդեսթագի փոխնախագահ տիկին Էդելգարդ Բուլմանի հետ

Ս․թ․ մայիսի 25-ին ՍԻՆՈՓՍԻՍ-Արմենիա ընկերության գրասենյակում ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները  հանդիպեցին Բունդեսթագի փոխնախագահ տիկին Էդելգարդ Բուլմանի և Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մաթիաս Քիսլերի հետ:
Հանդիպման շրջանակներում քննարկվեցին հայ-գերմանական հարաբերությունների խորացման և ընդլայնման հարցերը ՏՀՏ ոլորտում:

Տիկին Բուլմանին հետաքրքրեցին Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացման ուղղությունները, Միության համագործակցությունը ՏՀՏ ընկերությունների հետ, նորաստեղծ (star-up) ընկերությունների նկատմամբ քաղաքականությունը Հայաստանում, կիբեռանվտանգության վիճակը և զարգացումները, Հայ-Գերմանական համագործակցության մակարդակը ընդհանրապես և ՏՀՏ ոլորտում մասնավորապես և այլ հարցեր։

Ի պատասխան տիկին Էդելգարդ Բուլմանի հարցադրումների, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը նշեց. «Հայ-գերմանական հարաբերությունները ՏՀՏ բնագավառում ունեն խորացման և ինչ որ տեղ նաև վերանայման կարիք, ինչը բխում է երկու երկրների, և առավելապես Հայաստանի շահերից։ ՏՀՏ ոլորտում կա երկու երկրների համագործակցության խորացման մեծ ներուժ»:

Նշվեց, որ ՏՀՏ գործատուների միության անդամ հանդիսացող Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները միասին փորձում են կոորդինացնել ոլորտին առընչվող օրենսդրական, իրավական, կրթական հարցերը։ Միության առջև դրված կարևորագույն խնդիրներից է հանդիսանում կադրերի պատրաստումը։

Այդ խնդրի լուծման ուղղությամբ Միությունը հանդիսանում է մի շարք նախաձեռնությունների հեղինակ, ինչպիսք են Հաայստանում երրորդ սերնդի առաջատար տեխնոլոգիաների համալսարանի հիմնումը, ավագ դպրոցներում ՏՀՏ մասնագիտությունների դասավանդման պիլոտային ծրագրի իրականացումը և այլն։

Նշվեց կրթության և մասնավորապես hամալսարանական կրթության բնագավառում Հայաստանի և Գերմանիայի համագործակցության կարևորությունը։

Անդրադարձ եղավ նաև Միության կողմից աշնանը Հայաստանում կազմակերպվելիք Կիբեռանվտանգության միջազգային կոնֆերանսին և  այդ միջոցառմանը Գերմանական և Եվրոպական փորձագետների մասնակցության կարևորությանը:

Անրադառնալով սթարթափների թեմային, նշվեց, որ Հայաստանում միայն անցած տարի հիմնվել է մոտ ՏՀՏ բնագավառի մոտ 100 ընկերություն։ Դրան նպաստել են Կառավարության կողմից զգալի օրենսդրական բարեփոխումները: Կարևորվեց հետագա քայլերի իրականացումը, ինչպիսիք են  արտասահմանյան ներդրումների ծավալի ավելացումը և վենչուրային կապիտալի ներգրավումը։

Տիկին Բուլմանը ծանոթացավ նաև միության անդամ կազմակերպությունների գործունեությանը, շրջայց կատարեց Սինոփսիս Արմենիա ընկերությունում, ծանոթացավ Հայաստանում անցկացվող Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային օլիմպիադայի 2015թ.-ի արդյունքներին, որի հաղթող էր Ճանաչվել Գերմանիայի մասնակիցը:

Կողմերը պայմանավորվեցին ուղղել իրենց ջանքերը հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան հետ համատեղ աշխատել ՏՀՏ բնագավառում հայ-գերմանական համագործակցության հեռանկարային ծրագրերի իրականացման ուղղությամբ։