Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ ՏՀՏ գործատուների միության համագումարը։
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ՏՀՏԳՄ նախագահ Արմեն Բալդրյանը և ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։
Համագումարին ներկա էին ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, ՏՀՏԳՄ խորհուրդը և Միության անդմաների մեծամասնությունը։
ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը ամփոփեց Միության 2024թ․ գործունեությունը և ներկայացրեց տարեկան հաշվետվությունը։
Համագումարը, լինելով Միության ղեկավար մարմինը, ընտրեց Միության նախագահ և նոր խորհրդի կազմ։ Միության նախագահ միաձայն ընտրվեց Արմեն Բալդրյանը, իսկ Խորհրդի կազմում ներգրավվեցին հետևյալ ընկերությունները՝
«Յուքոմ», Սինոփսիս Հայաստան, «Վիվա», «ՁԻՀ», «Սիսկո», «Ինտելլկորս», «Ակբա բանկ», «Կոնվերս բանկ», «Քեյր Թեքնոլոջիս», «Օվիո», «Քրոս Նեթ», «Texn’Payme», «Բօստօնջեն»։
Միության Վերահսկիչ հանձնաժողովում ընտրվեցին հետևյալ ընկերությունների ղեկավարները՝
«Իզի Փեյ», «Լինկ» և «Սոֆթ Կոնստրակտ»։
Համագումարին ելույթ ունեցան Միության Խորհրդի կազմում արդեն ներգրաված ընկերությունների ղեկավարները, նոր ձևավորված Խորհրդի անդամները, ինչպես նաև՝ Միության այլ անդամներ։























