
ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին այսօր հանդիպում է ունեցել Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության խորհրդի անդամների հետ ՏՀՏ բնագավառում հայ-լեհական փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով։
Քննարկվել է նաև երկու երկրների ՏՀՏ ոլորտներում գործող մասնավոր ընկերությունների՝ նոր շուկաներ մուտք գործելու նպատակով հնարավոր համագործակցությունը, Հայաստանում ՏՀՏ միջազգային ժամանակակից ստանդարտների ներդրման, ՏՀՏ կիրառման ընդլայնման նպատակով փորձի փոխանակման հնարավորությունը։
Հանդիպման ընթացքում նշվել է երկկողմ բիզնես ֆորումների անցկացման անհրաժեշտությունը, մասնավորապես, մոտ ժամանակներս Երևանում Հայ-Լեհական գործարար համաժողովի կազմակերպման և ակտիվ մասնակցության հնարավորությունը:
ՏՀՏ գործատուների միությունը և ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանը շեշտել են իրենց պատրաստակամությունը ապագայում ևս ակտիվ դերակատարություն ունենալ Հայ-Լեհական կապերի ամրապնդման գործում: