U E I C T

ՏՀՏ գործատուների միության 2024թ․ առաջին համաժողով

Հունվարի 31-ին տեղի ունեցավ ՏՀՏ գործատուների միության 2024թ․ առաջին համաժողովը, որին մասնակցում էր ավելի քան 60 ընկերությունների ղեկավարներ։
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ պրն․ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԲՏԱ նախարար պրն․ Մխիթար Հայրապետյանը և ՏՀՏ գործատուների միության նախագահ պրն․ Արմեն Բալդրյանը։
Համաժողովի ընթացքում ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը անդրադարձավ և ամփոփեց 2023թ-ին Միության գրանցած հաջողությունները և ձեռքբերումները, ներկայացրեց 2024թ․ սպասվող ծրագրերը և նախաձեռնությունները:
2024թ․ ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) հետ միասին Միությունը աշխատելու է նոր ռազմավարության մշակման վրա։ Համաժողովի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ խորհրդատուն ներկայացրեց ռազմավարության ստեղծման մեթոդոլոգիան և ուղղությունները։
ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր` հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը ներկայացրեց ԱՄՆ ՄԶԳ-ի առաջիկա պլանները ոլորտի զարգացման վերաբերյալ։
Համաժողովը ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան շփվել միմյանց հետ և հաստատել նոր կապեր։