ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը մասնակցել է Ջերմուկում կայացած «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» երկրորդ աշխատաժողովին՝ որպես պանելիստ։
Աշխատաժողովի նպատակն էր ուժեղացնել պետություն–մասնավոր կառուցողական ու հաշվետու համագործակցությունը՝ հիմնված ոլորտային խնդիրների և ներկայացված լուծումների վրա։
ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը՝ բարձրացրել է հետևյալ խնդիրը և առաջարկել լուծում՝
Խնդիրը
Պետական կառույցները հաճախ չունեն ոլորտային և տեխնիկական բավարար կարողություններ, ինչի պատճառով ծրագրերի մշակման փուլում ներգրավվում են արտերկրյա խորհրդատուներ՝ առաջացնելով բարձր ծախսեր, ռիսկեր և տեղական իրականության թերի ընկալում։
Լուծումը
Ծրագրերի մշակման փուլում պարտադիր ներգրավել տեղական ընկերություններին և ոլորտային միություններին։ Իսկ անհրաժեշտության դեպքում միայն հետո դիմել արտասահմանյան խորհրդատուների։
Արդյունքները
Տրվում է իրական պայմաններին համապատասխան տեղական մասնագիտական գնահատական
Նվազում են ֆինանսական ու կառավարչական ռիսկերը
Ապահովվում է պետություն–մասնավոր համատեղ և թափանցիկ մոնիտորինգ
Հայաստանում ձևավորվում է բարձրակարգ մասնագիտական էքսպերտիզա՝ տեխնոլոգիական զարգացման հիմնական շարժիչ ուժը
Տեղական ընկերությունները ձեռք են բերում փորձառություն, որը հնարավորություն է տալիս ապագայում արտահանել խորհրդատվական և ինժեներական ծառայություններ։
Կառավարման առաջարկ
Բոլոր նման հարթակներում ապահովել Պետություն–Մասնավոր հավասար մասնակցություն՝ 50/50 ձայների բաշխմամբ։



