
Դեկտեմբերի 7-8-ը Գյումրիում անցկացվեց «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» երկրորդ համաժողովը։
Համաժողովի նպատակն էր ներկայացնել բարձր տեխնոլոգիաների միջոցով Հայաստանի մարզերը հզորացնելու նախաձեռնության հաջողությունն ու ազդեցությունը՝ նոր ծրագրեր նախաձեռնելու եւ հետագա քայլերը որոշելու համար, բացի այդ, Հայաստանի մյուս մարզերի երիտասարդներին Գյումրիի`մասնավորապես Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի օրինակով ոգևորել և մոտիվացնել, որ իրենց մարզերում իրենք ևս նպաստեն բարձր տեխնոլոգիաների զարգացմանը։
Համաժողովի շրջանակում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, ՏՀՏ գործատուների միությունը, Ինժիներական Ասոցացիա ՀԿ-ն, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը՝ կնքել են հուշագիր՝ ի նպաստ մարզերում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը:
Համաժողովի առաջին օրը, «ձեռներեցության էկոհամակարգի խթանումը մարզերում» թեմայով պանելային քննարկումը վարեց ՏՀՏ գործատուների միության տնօրեն Էդուարդ Մուսայելյանը: