U E I C T

ՏՀՏ գործատուների միությունը կրկին Տեխնովացիա Հայաստան 2018 մրցույթի կողքին է

Տեխնովացիան  աշխարհի տեխնոլոգիական ձեռներեցության խոշորագույն մրցույթ է 10-18 տարեկան աղջիկների համար: Ծրագրի նպատակն է ոգևորել և հզորացնել երիտասարդ աղջիկներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում` լուծելով իրենց համայնքների խնդիրները, ստացած ձեռներեցության և տեխնոլոգիական գիտելիքների միջոցով: Երկրորդ տարին է ինչ Հայաստանը մասնակցում է ծրագրին: 2017 թվականին առաջին անգամ մասնակցելով ծրագրին, ունեցանք հաջողված պատմություն՝ Արագածնոտի մարզի Կարբի գյուղի հանրակրթական դպրոցի «Մեկ քայլ առաջ» աղջիկների թիմն  իր «Հայկական ժեստերի լեզու» հավելվածով կրթություն անվանակարգում արժանացավ միջազգային գլխավոր մրցանակին   և հրավիրվեց Iridescent կազմակերպության կողմից  Սիլիկոնյան հովիտ մասնակցելու միջազգային մրցանակաբաշխությանը:

Այս տարի ավարտվեց Տեխնովացիա Հայաստան 2018 փուլը, որի շրջանակում գրանցվեցին 398 աշակերտուհիներ, 94 մենթորներ, ձևավորվեց 90 թիմ, որից 49 դուրս եկան, հայաստանյան կիսաեզրափակիչ փուլ: «Տեխնովացիա-Հայաստանյան 2018» մրցույթին մասնակցած 49 թիմերը մայիսի 11-ին, 17-ին, և 18-ին ժյուրիին դատին  հանձնեցին  իրենց կողմից ստեղծած բջջային հավելվածները: Դեմ-առ-դեմ և  առցանց  գնահատման արդյունքում  որոշվեցին հաղթող թիմերը:

Չորս ավագ  ու երեք կրտսեր թիմեր հաղթող  ճանաչվեցին  և միջազգային փուլին մասնակցելու ուղեգիր ստացան` https://technovationchallenge.org/2018-semifinalists/:

Ս. թ. հունիսի 7–ին Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում  (Սայաթ-Նովա պող., 19 շենք) տեղի կունենա «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» հկ-ի և Կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպած Տեխնովացիա Հայաստան 2018 մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Չորս ավագ  ու երեք կրտսեր թիմերի մրցանակները տրամադրել են ՏՀՏ գործատուների միության անդամ Յունիքոմփ,  Զիգզագ ընկերությունները և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը։

Մրցույթի կազմակերպիչներն են՝ Կրթության ազգային ինստիտուտը և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» հասարակական կազմակերպությունը։