U E I C T

ՏՀՏ գործատուների միությունը հանդիպել է Վրաստանի Եվրոպական բիզնես ասոցիացիայի թվային կոմիտեի պատվիրակության հետ

ՏՀՏ գործատուների միությունում այսօր հյուրընկալել ենք Վրաստանի Եվրոպական բիզնես ասոցիացիայի թվային կոմիտեի պատվիրակությանը։

Քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև թվային փոխակերպման, նորարարությունների և տեխնոլոգիական համագործակցության զարգացման նոր հնարավորությունները:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Միության խորհրդի և անդամ ընկերությունների ներկայացուցիչները, որոնք կիսվեցին իրենց փորձով և ներկայացրին ոլորտի զարգացման հեռանկարները։

Քննարկումների առանցքում էին՝

🔹 համատեղ տեխնոլոգիական նախաձեռնությունները,
🔹 բիզնես և տեխնոլոգիական համայնքների համագործակցության ընդլայնումը,
🔹 միջազգային ծրագրերում համատեղ մասնակցության հնարավորությունները։

Միավորելով մեր ներուժը՝ Հայաստանը և Վրաստանը կարող են ձևավորել ավելի ուժեղ, նորարար և մրցունակ թվային ապագա։

Շարունակում ենք կառուցել նոր գործընկերություններ և ստեղծել հնարավորություններ՝ տարածաշրջանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման համար: