U E I C T

ՏՀՏ գործատուների միության խորհուրդը հանդիպել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին

Փետրվարի 15-ին ՏՀՏ գործատուների միության խորհուրդը հանդիպել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար պրն․ Մխիթար Հայրապետյանի, փոխնախարար պրն․ Ռուբեն Սիմոնյանի և փորձագետ Էդգար Բաղդասարյանի հետ։
Միության նախագահ Արմեն Բալդրյանը Միության անունից ողջունեց և շնորհավորեց նախարարին՝ նշանակման կապակցությամբ և վստահեցրեց, որ ՏՀՏ գործատուների միությունը պատրաստակամ է կառուցողական և գործընկերային համագործակցության ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ միտված ամենաամբիցիոզ ծրագրերի իրականացմանը և Հայաստանի բարձր տեխնոլոգիական զարգացմանը։
ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը և Միության խորհրդի անդամները նախարարին ներկայացրեցին Միության և Միության անդամ կազմակերպությունների գործունեությունը, ծրագրերը և նախաձեռնությունները։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար պրն․ Մխիթար Հայրապետյանը կարևորեց նախարարության և ՏՀՏ համայնքի համագործակցությունը, ներկայացրեց իր տեսլականը՝ ոլորտի զարգացման և Հայաստանի տնտեսության մեջ բարձր տեխնոլոգիաների և գիտահետազոտական գործունեության դերի վերաբերյալ։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ԲՏԱ նախարարության և ՏՀՏ գործատուների միության համագործակցությունը դարձնել առավել արդյունավետ և ինտենսիվ։ Հնարավորինս կարճ ժամկետում, բոլոր շահագրգիռ կողմերի հետ կառուցողական համագործակցության միջոցով ձևավորել և ընդունել Հայաստանի բարձր տեխնոլոգիական և գիտական զարգացման ռազմավարություն՝ Հայաստանում տեսանելի և զգալի տեխնոլոգիական զարգացումներ ապահովելու համար։