U E I C T

ՏՀՏ գործատուների միությունը հյուրընկալել էր ճապոնական Jica և Deloitte ընկերությունների ներկայացուցիչներին

Փետրվարի 14-ին մեր գրասենյակում հյուրընկալել էինք Ճապոնիայից ժամանած 𝐉𝐢𝐜𝐚 և 𝐃𝐞𝐥𝐨𝐢𝐭𝐭𝐞 ընկերությունների ներկայացուցիչներին։
Նրանց ներկայացրեցինք Խելացի լուծումների կենտրոնը, ինչպես նաև ծանոթացրեցինք Միության գործունեությանը։
Ճապոնական 𝐉𝐢𝐜𝐚 կազմակերպությունը Հայաստանում մենկարկում է «Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության գործարար համագործակցության ամրապնդման ծրագիրը»։ Հանդիպման ժամանակ ճապոնական կողմը ներկայացրեց ծրագրի իրականացման փուլերը, ժամանակացույցը և հնարավոր համագործակցության եզրերը։
Ճապոնական կողմին շատ հետաքրքրեց Միության գործունեությունը, և որոշվեց 𝐉𝐢𝐜𝐚 կազմակերպության նախատեսվող միջոցառումներում, ներգրավել Միության այն անդամներին, ովքեր արդեն իսկ աշխատել են ճապոնական ընկերությունների հետ, որպեսզի կիսվեն իրենց փորձով և կարծիքով, ինչպես նաև ձեռք բերվեց պայմանավորվածություն համագործակցությունը դարձնել շարունակական։