U E I C T

ՏՀՏ գործատուների միությունը հյուրընկալեց Չեխիայից ժամանած պատվիրակությանը

ՏՀՏ գործատուների միությունը երեկ հյուրընկալել էր Չեխիայից ժամանած պատվիրակությանը։
Չեխիայի Արդյունաբերության և առևտրի նախարարության Արտաքին տնտեսական քաղաքականության բաժնի ղեկավար Մարտին Պոսպիշելը և նախարարի խորհրդական Թերեզա Կունցովան, Առևտրի պալատի փոխնախագահ Ժանա Հավրդովան, Արտաքին գործերի բաժնի տնօրեն Յիժի Հանսելը, ով նաև ներկայացնում էր «Czech Digital Solutions» ընկերությունը, ծրագրերի ղեկավար Եվա Լանգերովան, Պրահայի տեխնոլոգիական համալսարանի Ինֆորմատիկայի, ռոբոտաշինության և կիբեռնետիկայի չեխական ինստիտուտի տնօրեն Օնդրեյ Վելեկը, ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության փոխդեսպան Միքայելա Ժետբկովան, տնտեսական փորձագետ Մարիա Զալյան, չեխական «IceWarp Technology s.r.o».-ի վաճառքի պատասխանատու Օլեգ Վոլկովիչը, «Compelson s.r.o.»-ի բիզնեսի զարգացման պատասխանատու Պալա Վակլավը, «Flash Translations» կայքի հիմանդիր Մառեկ Պավելը եկել էին ծանոթանալու Միության գործունեությանը և Խելացի լուծումների կենտրոնին։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց երկու երկրներում ոլորտի զարգացման ուղղությունները, գրանցած հաջողությունները և համագործակցության շրջանակները։
Մեր հյուրերին շատ հետաքրքրեց Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը, որին նրանք ցանկություն հայտնեցին այս տարի մասնակցել