Համագործակցություն, փորձի փոխանակում և բիզնես համայնքի զարգացում:
ՏՀՏ գործատուների միությունը մասնակցել է Բիզնես ասոցիացիաների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար կազմակերպված համատեղ ուսուցման աշխատաժողովին։
Միջոցառման շրջանակում կայացած «Ֆինանսական կայունության գործնական մոտեցումներ» պանելային քննարկման ընթացքում Միության բիզնեսի զարգացման գծով պատասխանատու Լուսինե Թանգյանը ներկայացրեց ՏՀՏ գործատուների միության առաքելությունը, գործունեության հիմնական ուղղությունները, անդամներին տրամադրվող հնարավորությունները և այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են ոլորտային կապերի ամրապնդմանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Միության հեղինակային նախաձեռնություններին, այդ թվում՝ Silicon Mountains-ին՝ որպես տեխնոլոգիական համայնքի, բիզնեսների և գործընկերների միջև համագործակցության ձևավորման կարևոր հարթակ։
Այսպիսի հանդիպումները կարևոր դեր ունեն կազմակերպությունների միջև փորձի փոխանակման, նոր գործընկերությունների ստեղծման և կայուն բիզնես էկոհամակարգի զարգացման գործում։
Շնորհակալություն Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնին (CIPE)՝ արդյունավետ համագործակցության և նման կարևոր հարթակների ստեղծման համար։


