
ՏՀՏ գործատուների միությունը մասնակցեց Հայաստանի կրթական համակարգի զարգացման հարթակին և ներկայացրեց բարձրագույն կրթութության և հանրակրթության վերաբերյալ իր ծարգրերը։
«Նոր սերնդի կրթությանը» ուղարկված ավելի քան 120 առաջարկներից ութն այսօր ներկայացվեցին հենց հեղինակների կողմից։ Նրանց թվում էին դպրոցական Մարինա Արզումանովան, միկրոկենսաբան Հայկ Ալեքսանդր Էսկանդարյանը, դասախոս, ուսուցիչ Արա Աթայանը, ՏՏ ճարտարագետ Քրիստինա Սարգսյանը, ուսանող Հայկ Քոչարյանը, ՏՀՏ Գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, դասախոս Ռուբեն Մալայանը և քաղծառայող Աստղիկ Հակոբջանյանը։ Լիովին տարբերվող ոլորտների ներկայացուցիչները հանդես եկան իրենց առաջարկներով բուհական կրթության մեջ ուսանողի կողմից դասախոսի ընտրության, ազատ ձևաչափով և միջազգային մասնագետների մասնակցությամբ լաբորատորիաների ստեղծման, դպրոցում նյութի մատուցման փոփոխության, դիզայնի ոլորտում նոր բուհի հիմնադրման և մի շարք այլ հետաքրքիր թեմաներով։