
Ահա և տրվեց մեկնարկը մարզերի զարգացման ծրագրին:
Մարտի 6-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ՏՀՏ գործատուների միության անդամները և տնօրինությունը հանդիպեցին Գյումրու ՏՀՏ և բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ:
Միության անդամները շրջեցին ԳՏԿ-ով, հանդիպեցին ՀԱՊՀ-ի կառավարման խորհուրդի հետ:
Հանդիպման ընթացքում Միության տնօրեն Էդուարդ Մուսայելյանը ներկայացրեց Միության գործունեությունը, ներկա և ապագա ծրագրերը, ինչպես նաև մարզերում ՏՀՏ համայնքների ձևավորման և մարզային կենտրոնների ստեղծման գաղափարը:
Այս նախաձեռնության հիմնական նպատակն է տեխնոլոգիական ընկերությունների միավորումը և մարզային ՏՀՏ համայնքի ձևավորումը և ներգրավումը Հայասատանի ՏՀՏ զարգացման մեջ: Ինչպես նաև ամուր կապի ստեղծումը Երևանի և Հայաստանի այլ մարզերի ընկերությունների միջև:
Այս ծրագիրը աշխատանքային առաջին քայլն է, “Empowering Regions through High Tech-Forum”-ի ընթացքում կնքած համագործակցության հուշագրի՝ մարզերում համատեղ ջանքերով նպաստելու տեխնոլոգիական համայնքի զարգացմանը։
Մարզային ընկերությունների հետ հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի առաջատար ընկերությունների ղեկավարները և մամուլի ներկայացուցիչները: