U E I C T

ՏՀՏԳՄ-ն մշակում է նոր ռազմավարություն

2024թ-ին ՏՀՏ գործատուների միության նախաձեռնություններից մեկը՝ Միության նոր ռազմավարության մշակումն է, որի ուղղությամբ էլ Միությունը՝ ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի աջակցությամբ, սկսել է ակտիվ աշխատել։

Միության նոր ռազմավարության մշակման շուրջ առաջին հանդիպումը կազմակերպվեց փետրվարի 20-ին, որին մասնակցում էին Խորհրդի անդամները։
Ռազմավարության մշակման գործընթացին ներգրավվելու են նաև Միության՝ տարբեր կազմակերպություններ ներկայացնող անդամներ։