U E I C T

ՏՀՏ գործատուների միությունը և Կանադա-Եվրասիա առևտրատնտեսակալ պալատը կնքել են փոխըմբռնման հուշագիր

Նոյեմբերի 17-ին ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը և Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատի նախագահ Վարդգես Ավագյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով ևս ավելի ամրապնդվում է հայկական և կանադական ՏՀՏ ոլորտի ընկերությունների համագործակցությունը և փորձի փոխանակումը։

Ներկաներին ողջունեց Հայաստանում Կանադայում արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները։
Միջոցառման ավարտին Պալատի գլխավոր քարտուղար Արշակ Խուդավերդյանը ներկայացրեց Պալատի ստեղծման պատմությունը, նպատակը, տեսլականն ու առաքելությունը, ինչպես նաև ՏՀՏ ընկերությունների հնարավորությունները կանադական շուկայում։
Մենք վստահ ենք, որ այս հուշագիրը լինելու է արդյունավետ համագործակցության սկիզբ։