𝐑𝐈𝐒𝐄 𝐏𝐨𝐰𝐞𝐫𝐞𝐝 𝐛𝐲 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝟐𝟎𝟐𝟔՝ գաղափարից դեպի իրականություն
Երկու օր շարունակ RISE 2026-ը դարձավ տեխնոլոգիական համայնքի, գիտության, բիզնեսի և նորարարության ներկայացուցիչներին միավորող կարևոր հարթակ՝ ստեղծելով նոր գաղափարների, համագործակցությունների և զարգացման հնարավորությունների միջավայր։
Միջոցառումը համախմբեց ավելի քան 5,000 այցելուի, ոլորտի առաջատար մասնագետների, ընկերությունների և գործընկերների՝ ներկայացնելով տեխնոլոգիական լուծումներ, նորարարական գաղափարներ և ապագայի զարգացման ուղղություններ:
ՏՀՏ գործատուների միությունը խորապես գնահատում է բոլոր մասնակիցների, գործընկերների, բանախոսների և փորձագետների ներդրումը, ովքեր իրենց ակտիվ մասնակցությամբ նպաստեցին RISE 2026-ի հաջողությանը։
Միասին շարունակում ենք ստեղծել նոր հնարավորություններ, խթանել նորարարությունը և ձևավորել տեխնոլոգիական ապագան:
Միջոցառման կազմակերպիչ՝ UEICT
Ոսկե Գործընկեր՝ UNICOMP CJSC
Պլատինե Գործընկեր՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine
Թվային գործընկեր՝ Granat Digital Agency
Միջոցառման համակարգող՝ Nitro Event Solutions & Much More
Լուսանկարիչներ՝ DreamShots AM և Hayrapet Hovsepyan Photographer
