𝐑𝐈𝐒𝐄 𝐏𝐨𝐰𝐞𝐫𝐞𝐝 𝐛𝐲 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝟐𝟎𝟐𝟔-ի կամավորները ստացան պատվոգրեր՝ իրենց պատրաստակամության, թիմային աշխատանքի և միջոցառման հաջող ընթացքի ապահովման համար։
Պատվոգրերը հանձնեցին UEICT բիզնեսի զարգացման գծով պատասխանատու Լուսինե Թանգյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն Շուկայի հետազոտության և զարգացման վարչության պետ Անժելիկա Մովսեսովան և Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։
Ձեր աջակցությունը, ակտիվ ներգրավվածությունն ու յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ ուշադրությունը օգնեցին ստեղծել բարձր մակարդակի փորձառություն միջոցառման մասնակիցների, հյուրերի և գործընկերների համար:
Շնորհակալ ենք, որ դարձաք RISE-ի գաղափարի մի մասը և միասին ստեղծեցինք տեխնոլոգիական համայնքի կարևորագույն իրադարձություններից մեկը






































