𝐑𝐈𝐒𝐄 𝐏𝐨𝐰𝐞𝐫𝐞𝐝 𝐛𝐲 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝟐𝟎𝟐𝟔-ը կներկայացնի պաշտպանական արդյունաբերության ոլորտի հայկական տեխնոլոգիական ձեռքբերումներն ու նորարարությունները։
Մայիսի 20-ին տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ անցկացվող 𝐑𝐈𝐒𝐄 𝐏𝐨𝐰𝐞𝐫𝐞𝐝 𝐛𝐲 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝟐𝟎𝟐𝟔 երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսին և ֆորումին:
Ասուլիսին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՏՀՏ գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը և ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
Ասուլիսում բանախոսները ներկայացրել են միջոցառման հիմնական ուղղությունները, գաղափարախոսությունն ու ռազմավարական նշանակությունը։
Նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով Կառավարությունը կարևորում է ինժեներական և ռազմարդյունաբերական ոլորտների զարգացումը։
Նախարարի խոսքով 𝐑𝐈𝐒𝐄 𝐏𝐨𝐰𝐞𝐫𝐞𝐝 𝐛𝐲 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝟐𝟎𝟐𝟔-ը հարթակ կդառնա, որտեղ հայկական ինժեներական և ռազմարդյունաբերական ընկերությունները կներկայացնեն իրենց մշակումներն ու կընդլայնեն համագործակցության և արտահանման հնարավորությունները։
ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի խոսքով՝ միջոցառումը միավորելու է ռազմարդյունաբերությունը, ինժեներական նորարարություններն ու կիբեռանվտանգությունը՝ ներկայացնելով հայկական տեխնոլոգիական մտքի արդյունքները։
ՏՀՏԳՄ նախագահ և «Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը նշել է, որ ոլորտի զարգացման համար կարևոր է ընկերությունների համագործակցությունն ու ներուժի միավորումը։
Միջոցառումը կազմակերպում է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։
Միջոցառման պլատինե գործընկերն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ոսկե գործընկերը՝ Յունիքոմփը։






