U E I C T

Միությունը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ երկարամյա և արդյունավետ համագործակցության համար

ՏՀՏ գործատուների միությունը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հետ երկարամյա և արդյունավետ համագործակցության համար։

ԵՊՀ-ում անցկացված «Ընթերցանությունը բոլոր դասերին. ճանաչողությունից դեպի մտածողություն» համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Աննա Բաբաջյանը պարգևը հանձնել են Միության նախագահ Արմեն Բալդրյանին։

Շնորհակալ ենք այս բարձր գնահատանքի և տարիների արդյունավետ գործընկերության համար։ Շարունակելու ենք համատեղ ջանքերով ստեղծել նոր հնարավորություններ և նպաստել կրթության ու տեխնոլոգիաների ոլորտների առաջընթացին