U E I C T

«Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021»

Հոկտեմբերի 23-ին ՏՀՏ գործատուների միությունը ներկա գտնվեց ավանդույթ դարձած՝ Vanadzor Technology Center – VTC-ում իրականացվող Armenia Engineering Week-ի հերթական միջոցառմանը, որի հիմնական նպատակն է ներկայացնել Հայաստանը որպես բարդ ինժեներական լուծումներ մշակող և արտահանող երկիր։
Շնորհավորում ենք «Հայաստան – Ինժեներական շաբաթ 2021»-ի կազմակերպիչներ Enterprise Incubator Foundation (EIF) և Engineering Association ՝ արդեն իսկ 5-րդ տարին այս միջոցառումը փայլուն կազմակերպելու համար։