U E I C T

«30 Րոպե» հաղորդաշար

«30 Րոպե» հաղորդաշարի հյուրն էր Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
Հաղորդաշարի ժամանակ քննարկվեցին ՏՏ ոլորտի անցած տարիների դժվարությունները և հաջողությունները, ինչպես նաև ներկայացվեցին ՏՀՏ գործատուների միության նախագծերը։
Էդուարդը նշում է՝ պետությունն առաջին հերթին պետք է իր վրա վերցնի այն ռիսկը, որ ինքն ընդունում է թվային լուծումները։ Դա բավականին ժամանակ, ռեսուրս է պահանջում, մտածելակերպի փոփոխություն, նոր գործելաոճ։ Պետությունը պետք է բաց լինի նորի հետ ինտեգրվելու համար։ Մեր ամեն նոր միջոցառում իրենից ներակայցնում է նոր լսարան, նոր մոտեցում և շահառուներ․ ժամանակի ընթացքում կհասնենք ցանկալի արդյունքի։