
ՏՀՏ գործատուների միության Խորհուրդի անդամները հանդիպեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ։
Միության անդամները ներկայացրեցին հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում իրականացվող ծրագրերը, որոնք նպատակ ունեն բարձրացնելու ՏՀՏ կրթության որակը։
Մասնավորապես ներկայացվեց ՀՀ ավագ դպրոցներում ՏՀՏ առարկաների ուսուցման ծրագիրը, որի շրջանակներում աշակերտները սովորում են՝
«Միկրոէլեկտրոնիկա»,
«Հեռահաղորդակցության հիմունքներ»,
«Տեղեկատվական տեխնոլոգիաներ»։
2020 թվականին Synopsys-ի միջնորդությամբ King Baudouin Foundation United States կողմից ՏՀՏԳՄ-ն ստացվել է դրամաշնորհ, որի նպատակն էր Հայաստանի ավագ դպրոցներում ներդնել «Արհեստական բանականություն» դասընթացը: 2021 թ․ արդեն իսկ մշակվել և ամբողջությամբ թվայնացվել է 10-րդ դասարանի դասընթացը, 2022 թվականին մշակվելու և թվայնացվելու է նաև 11-րդ դասարանի ծրագիրը:
ՆԵրկայացվեց Միության կողմից ստեղծված «Խելացի լուծումների կենտրոնը» ՀԱՊՀ-ում և Startup Movement նախագիծը։
Միության նախագահ Արմեն Բալդրյանը հրավիրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարին այցելել «Խելացի լուծումների կենտրոնը»՝ Միության ծրագրերին ծանոթանալու համար։
Բացի այդ նախարարի տեղակալ տկն․ Անդրեասյանի հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ կրկին հանդիպել և քննարկել հանրակրթությանը վերաբերող հետագա համագործակցության հնարավորությունները և ավագ դպրոցներում «Արհեստական բանականություն» առարկայի ներդրման ընթացակարգը։