U E I C T

«Ճարտարագիտությունը որպես տնտեսության շարժիչ ուժ» պանելային քննարկում

«Ճարտարագիտությունը որպես տնտեսության շարժիչ ուժ» պանելային քննարկումը 𝐑𝐈𝐒𝐄 𝐏𝐨𝐰𝐞𝐫𝐞𝐝 𝐛𝐲 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝟐𝟎𝟐𝟔-ի կարևոր հարթակներից մեկն էր, որտեղ քննարկվեցին ճարտարագիտական կրթության, արդյունաբերության և տեխնոլոգիական նորարարությունների փոխկապակցվածությունը։
Մասնակիցները խոսեցին կրթության, արդյունաբերության և տեխնոլոգիական ոլորտի համագործակցության, ինչպես նաև մրցունակ տնտեսություն կառուցելու գործում ինժեներական ներուժի դերի մասին:
Քննարկման առանցքում էր մեկ կարևոր գաղափար՝ ներդրումները ճարտարագիտական կրթության և նորարարության մեջ ներդրումներ են երկրի ապագայի մեջ։
🎙️ Մոդերատոր՝ Victoria Poghosyan՝ Արտաքին կապերի ղեկավար, Ֆիլիպ Մորրիս Արմենիա
Արսեն Արուստամյան՝ Գլխավոր տնօրեն, Emerson NI երևանյան մասնաճյուղ
Արամ Սալաթյան՝ Նախագահ, Ինժեներական ասոցիացիա
Դր Երվանդ Զորյան՝ Նախագահ, Synopsys Armenia
Գևորգ Նազարյան՝ Փորձարարական ճարտարագիտության ղեկավար, PMIScience Գիտահետազոտական կենտրոն, Հայաստան