
Մեր մասին
ՏՀՏ գործատուների միություն
2015 թվականին Հայաստանում հիմնվեց Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը՝ Յունիքոմփ, Վիվա-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա, Ինտելլկորս և մի շարք այլ խոշոր ՏՀՏ ընկերությունների կողմից: Միությունը միակն է Հայաստանում, որին անդամակցում են ՏՀՏ ուղղվածություն ունեցող ՀՀ կրթական հաստատությունները:
Միության նպատակներն են`
- Միության անդամների շահերի պաշտպանություն
-
Աջակցություն ՏՀՏ և հարակից ոլորտների պահանջներին համապատասխանող կադրերի վերապատրաստմանը
-
Օժանդակություն գիտության և արտադրության մերձեցման և սերտաճման հետ կապված ծրագրերին
-
Միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության բարձրացում
-
Ոլորտում տեղական և արտասահմանյան ներդրումների աճին նպաստող ծրագրերի իրականացում
-
Բիզնես և իրավաբանական խորհրդատվություն
Մեր հաջողությունները
Թիմային աշխատանքի արդյունք

Սեպտեմբերի 10, 2015 թ․
Հայաստանում հիմնվեց ՏՀՏ գործատուների միությունը
2015 թվականին Հայաստանում հիմնվեց Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը՝ Յունիքոմփ, Վիվա-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա, Ինտելլկորս և մի շարք այլ խոշոր ՏՀՏ ընկերությունների կողմից: Միությունը միակն է Հայաստանում, որին անդամակցում են ՏՀՏ ուղղվածություն ունեցող ՀՀ կրթական հաստատությունները:

Սեպտեմբերի 10, 2017 թ․
Ավագ դպրոցներում ներդվում է ՏՀՏ առարկաների ուսուցման ծրագիրը
Կարևորելով կրթությունը՝ ՏՀՏ գործատուների միությունը միացել է ավագ դպրոցներում ՏՀՏ առարկաների ուսուցման ծրագրին և 2017 թվականին ՀՀ ԿԳ նախարարության հետ կնքել է համագործակցության հուշագիր:

Դեկտեմբերի 7-9, 2018 թ․
ՏՀՏ գործատուների միության մարզային կենտրոնների հիմնման նախագիծ
Մարզերում բարձր տեխնոլոգիական զարգացմանն աջակցելու նպատակով ՏՀՏ գործատուների միությունը ՀՀ ԲՏԱ նախարարության, Ինժեներական ասոցիացիայի, ՁԻՀ-ի հետ համատեղ, 2018թ. դեկտեմբերի 7-9 Գյումրիում՝ «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» երկրորդ համաժողովի շրջանակներում կնքեց համագործակցության հուշագիր:

Դեկտեմբերի 4-5, 2019 թ․
Երևանում կայացավ «Silicon Mountains» համաժողովը
2019թ. դեկտեմբերի 4-5 Երևանում կայացավ Silicon Mountains համաժողովը, որը նվիրված էր «Խելացի լուծումներին» և միավորել էր ՏՀՏ ոլորտի առաջնորդներին՝ Հայաստանից և արտասահմանից: Միջոցառման բանախոսներն էին՝ Microsoft, Cisco, nCipher Security և NXP Semiconductors ընկերությունների ներկայացուցիչները: Համաժողովի պատվավոր հյուրն էր ՏՏ ոլորում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի դափնեկիր, ճապոնացի գիտնական Տակեո Կանադեն:

Դեկտամբերի 23, 2020 թ․
Խելացի լուծումների կենտրոնը բացվեց ՀԱՊՀ-ում
2019թ. դեկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվեց Խելացի լուծումների միջհամալսարանական կենտրոնը, որը հիմնվել է ՏՀՏ գործատուների միության և ՀԱՊՀ-ի համագործակցության արդյունքում: Նախաձեռնության գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Գործընկերներն են՝ Սինոփսիս Արմենիա և Յունիքոմփ ընկերությունները: Կենտրոնում իրականացվելու են հետևյալ ուղղություններով դասընթացներ ՝ կիբերանվտագնություն, արհեստական բանականություն, միկրոէլեկտրոնիկա, իրակացվելու են նաև վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ:
Փաստեր
Հետաքրքրիր փաստեր մեր մասին
Անդամ
Մեր համայնքը
Իրականացված ծրագրերը