U E I C T

«Խելացի լուծումների կենտրոն»-ում տեխնոլոգիական ոլորտի նոր ծրագրեր են մշակվում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործող «Խելացի լուծումների կենտրոն»-ում մշակման փուլում են նոր ծրագրեր՝ արհեստական բանականության, ձեռներեցությունը ՏՏ ոլորտում, միկրոէլեկտրոնիկա թեմաներով, կշարունակվի նաեւ կիբերանվտանգության թեմայով ընթացիկ ծրագիրը։

Միությունը նախատեսում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ստեղծել լսարան, որը կծառայի որպես համատեղ օգտագործման տարածք (coworking), ինչի շնորհիվ ուսանողները կկարողանան հենց համալսարանի ներսում աշխատել տարբեր ծրագրերի նախագծման եւ մշակման ուղղությամբ:

Կենտրոնը հիմնվել է Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համագործակցության արդյունքում:

Հունվարի 21-ին ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորյա Պողոսյանը կենտրոնում քննարկել են 2021թ. նախարարության ու միության համագործակցության հնարավորությունները։

Այցի շրջանակում նախարարի տեղակալը ծանոթացել է ՏՀՏԳՄ-ի «Խելացի լուծումների կենտրոնի» նոր հայեցակարգին եւ ուղղություններին։

Էդուարդ Մուսայելյանը նշել է, որ «Խելացի լուծումների կենտրոնի» կառուցման աշխատանքները Պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկել են 2019թ․-ից: «Այս ժամանակահատվածում վերանորոգվել եւ սարքավորումներով հագեցվել է վեց լաբարատոր լսարան, որոնք ստեղծված են բարձր տեխնոլոգիական տարբեր ուղղություններով դասընթացներ եւ վերապատրաստումներ իրականացնելու եւ ստարտափ էկոհամակարգեր ձեւավորելու նպատակով»,- նշել է նա, հավելելով, որ իրենց միության համար կարեւոր է ոչ միայն թեմատիկ դասընթացների իրականացումը, այլեւ ոլորտային դասավանդողների կրթումն ու վերապատրաստումը թե՛ Երեւանում, թե՛ մարզերում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է Կիբերանվտանգության առցանց դասընթաց, որը կամփոփվի 2021 թ. փետրվարին։ Դասընթացին մասնակցում եւ վերապատրաստվում է 100-ից ավել երիտասարդ՝ Երեւանից, ՀՀ մարզերից եւ Արցախից։

Calendar

July 2021
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031