
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
ԵՄ «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի» ծրագրի շրջանակներում աշխատանքային իրավունքների հարցերի շուրջ ձևավորվող շահագրգիր կողմերի խորհրդի կազմում ընդգրկվելու մասին
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՏՀՏ գործատուների միություն և իր գոծընկեր «Արմավիրի Զարգացման Կենտրոն» և «Կիրակի» հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի» ծրագրի շրջանակներում ստեղծվում է Շահագրգիր կողմերի խորհուրդ, որն իրականացնելու է քննարկումներ ինչպես աշխատանքային իրավունքների, այնպես էլ դրանց վերահսկողության շուրջ։
Շահագրգիր կողմերի խորհուրդի հանդիպումները տեղի են ունենալու 2022 թվականի օգոստոս-հունվար ամիսների ընթացքում։ Ընդհանուր առմամբ կազմակերպվելու են 6 հանդիպումներ՝ ինչպես առկա այնպես էլ առցանց եղանակով։ Տեղը և ժամը կհամաձայնեցվի խորհրդի բոլոր անդամների հետ։
Այն բոլոր շահագրգիր կառույցներին, որոց գործունեությունը այս կամ այն կերպ առնչվում է աշխատանքային իրավունքներին և ցանկանում են մասնակցել խորհրդի աշխատանքներին իրենց ներդնումը ունենալով աշխատանքային իրավունքի բնագավառում առկա խնդիրների բարելավմանը՝ խնդրում ենք մինչև ս․թ մայիսի 30-ը արտահայտել Ձեր հետաքրքրությունը՝ ներկայացնելով ստորև նշված տեղեկությունները հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ lusine.tangyan@ueict.org
Խորհրդի աշխատանքների առաջարկվող մասնակից անձի անուն, ազգանունը․
Կազմակերպությունը/կառույցը․
Պաշտոն
Կոնտակտային տվյալներ (հեռ․, էլ․ փոստ)