Ֆորումը կմիավորի տեղական եւ միջազգային փորձագետների, ոլորտի առաջատարների,տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների եւ քաղաքականություն մշակողների՝քննարկելու միկրոէլեկտրոնիկայի զարգացման հեռանկարներն ու դրա ռազմավարականնշանակությունը համաշխարհային տեխնոլոգիական էկոհամակարգում։ Քննարկումներըկանդրադառնան կիսահաղորդիչներին, չիպերի նախագծմանը, հետազոտություններին եւմշակումներին, ներդրումներին, մասնագիտական ներուժի զարգացմանն ու միջազգայինհամագործակցությանը։ Ֆորումը կծառայի որպես փորձագիտական երկխոսության, գիտելիքներիփոխանակման եւ նոր գործարար կապերի հաստատման հարթակ։