
Silicon Mountains համաժողով 2021
2019 թվականի դեկտեմբերի 4-ին, Երևանում մեկնարկեց ՏՀՏ ոլորտում «Խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին նվիրված Silicon Mountains երկօրյա համաժողովը, որի կազմակերպիչը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն էր (ՏՀՏԳՄ)՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ: Գլխավոր գործընկերն էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Գլխավոր գործընկեր՝ Յունիքոմփ
Գործընկեր՝ Ամերիաբանկ, , ԲՏԱ նախարարություն
Ողջույնի խոսքով հանդես էին եկել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Համաժողովի պատվավոր հյուրն էր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական դոկտոր Տակեո Կանադեն: Նրա ելույթը նվիրված էր բազմատեսախցիկ տեխնոլոգիաներին: Ելույթի ընթացքում ճապոնացի գիտնականը պատմել էր իր անցած ուղու, գրանցած հաջողությունների եւ ապագայի տեսլականի մասին: Համաժողովի առաջին օրը կայացան քննարկումներ հետևյալ թեմաներով՝ կիբերանվտանգություն, արհեստական բանականություն, իրերի համացանց, ժամանակակից ՏՀՏ կրթության մարտահրավերները։ Միջոցառմանը մասնակցում էին բանախոսներ համաշխարհային առաջատար կազմակերպություններից՝ Microsoft, Cisco, nCipher Security եւ NXP Semiconductors: Cisco Systems ընկերության կիբերանվտանգության վաճառքների ղեկավար Բրեմտան Մուջեբը ներկայացել է «Վստահության ձևավորումը կիբերանվտանգության միջոցով» ելույթով: nCipher Security ընկերության Ավագ համակարգային ճարտարագետ Վոլկեր Սեմմելմաննը խոսել է «Վստահության սկզբնաղբյուրը կապակցված աշխարհում» թեմայով: Արհեստական բանականության տեխնոլոգիաների վերջին զարգացումների շուրջ ելույթ է ունեցել Մայքրոսոֆթի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գլխամասի Արհեստական բանականության ուղղության ղեկավար Դմիտրո Տուրչինը: Cisco Systems-ի Տարածքային բիզնես ղեկավար Դմիտրի Կորեյբան էլ անդրադարձել է ՏՀՏ կրթության մարտահրավերներին և ապագային: «NXP Semiconductors» ընկերության ավագ փոխնախագահ Կեվորկ Քեչիջյանը, ներկայացրել է «Անվտանգ կապեր խելացի աշխարհի համար» թեման: Համաժողովի երկրորդ օրը՝ դեկտեմբերի 5-ին կազմակերպվել էին B2B հանդիպումներ՝ ուղղված ՏՀՏ «Խելացի լուծումների» գործնական կիրառմանը տնտեսության մեջ: