Պանելային քննարկում. «Առաջնորդություն առանց սահմանների»
Կին առաջնորդների ակումբի նախաձեռնությամբ կազմակերպվող պանելային քննարկումը
կմիավորի տեխնոլոգիական, պետական կառավարման եւ դիվանագիտական ոլորտների
տեղական եւ միջազգային կին առաջնորդներին՝ կիսվելու առաջնորդության վերաբերյալ իրենց
փորձով ու տեսակետներով, քննարկելու տարբեր ոլորտներում առկա մարտահրավերներն ու
դրանց հաղթահարման մոտեցումները, ինչպես նաեւ՝ անդրադառնալու արհեստական
բանականության ազդեցությանը առաջնորդության ապագայի վրա։