
ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը «Հանրային քննարկում» հաղորդման շրջանակներում մասնակցել է «Բարձր տեխնոլոգիական միգրացիա» թեմայով քննարկմանը։
Եթերի ընթացքում Էդուարդ Մուսայելյանը անդրադարձել է այն կարևոր թեմաներին, ինչպիսիք են՝ ԱՊՀ երկրներից ժամանած մասնագետների համար բարենպաստ պայմանների ստեղծում՝ երկարաժամկետ համագործակցություն ձեռք բերելու համար, որը, որպես հաջողության պատմություն, կարող է նաև ազդեցություն ունենալ հնարավոր 2-րդ ալիքով Հայաստան տեղափոխվող ձեռներեցների համար։
Շեշտադրվեց նաև կրթական ոլորտում մասնագետների գիտելիքներն օգտագործելու կարևորությունը, ինչպես նաև` բուհ-պետություն-մասնավոր կապը ստեղծելու քայլերը՝ օգտագործելով վերջերս Հայաստան ժամանած մասնագետների ներուժը։
Քննարկումը կարող եք դիտել հետևյան հղումով։