Մարտի 26-ին ՀԱՊՀ 9-րդ մասնաշենքի 7-րդ հարկում տեղի ունեցավ վերանորոգված և սարքավորումներով հագեցած լսարանների բացումը, որին ներկա էին Միության անդամները, Վիվա-ՄՏՍ-ի տնօրեն Արմեն Ավետիսյանը, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ՀՀ Էկոնոմիկային նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ինչպես նաև` ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը։
2019թ․ ի վեր իրականացվում է լսարանների վերանորոգում և տեխնիկական ապահովում ՏՀՏ գործատուների միության և ՀԱՊՀ համատեղ ջանքերով՝ «Վիվա-ՄՏՍ»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում։
Ծրագրի շրջանակներում արդեն իսկ վերանորոգվել է 11 լսարան, որոնք հագեցած են 100 համակարգչով և ժամանակակից ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ այլ սարքավորումներով։
Միջոցառման ավարտին ներկայացավել է նաև «Հեռահաղորդակցություն և կապ, IoT համակարգեր» դպրոցական ծրագիրը, որը մշակվել է «Վիվա-ՄՏՍ» և «Լոկատոր» ընկերությունների կողմից։










