Startup Movement-ի շրջանակներում UEICT-ն BANA-ի հետ համատեղ նախաձեռնել է հանդիպումների շարք ուսանողների և հայկական հաջողված ստարտափների հիմնադիրների հետ։
Հանդիպումների ժամանակ ստարտափների հիմնադիրները կիսվել են իրենց հաջողության պատմություններով, մատնանշելով դժվարությունները և դրանց հաղթահարման ուղիները, դրանով իսկ ոգևորելով ապագա ձեռներեցներին։
Հանդիպումների հյուրերն էին՝
10Web-ի և Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը, ով հանդիպել է ՀԱՊՀ-ի և ԵՊՀ-ի ուսանողների հետ։
Podcastle Inc.-ի հիմնադիր Արտավազդ Երիցյանը, ով հանդիպել է Եվրոպական համալսարանի ուսանողների հետ։
ONEX.AM-ի համահիմնադիր և տնօրեն Սամվել Մարտիրոսյանը, ով հանդիպել է Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների հետ։
Առկա հանդիպումներից բացի ունեցել ենք մեկ online հանդիպում Expper Technologies-ի համահիմնադիր և տնօրեն Կարեն Խաչիկյանի հետ։