U E I C T

Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադան ուղղված է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Այն մրցույթ է մինչև 30 տարեկան ճարտարագետների և ուսանողների համար: Օլիմպիադան նպատակ ունի խթանել միկրոէլեկտրոնիկայի զարգացումը Հայաստանում և մասնակից երկրներում, հայտնաբերել և խրախուսել երիտասարդ, տաղանդավոր կադրերին, մեծացնել միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը երիտասարդ մասնագետների շրջանում, պարզաբանել երիտասարդների մոտ միկրոէլեկտրոնիկայի բնագավառում գիտելիքների մակարդակը՝ կրթական ծրագրերում անհրաժեշտ բարելավումներ կատարելու նպատակով ստեղծել միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների համայնք:

Օլիմպիադան ընդգրկում է հետևյալ թեմաները՝

  • Թվային ինտեգրալ սխեմաների նախագծում, թեստավորում
  • Անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում
  • Կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա
  • Ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում

Տեսնել ավելին