U E I C T

«ԿԻԲԵՐԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» առցանց դասընթաց

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է «CyberSecurity» դասընթացը, որը մասնակիցների համար ամբողջությամբ անվճար է:

Ծրագրի մեկնարկ
11.09.20

Վայր
Հայաստան

Գործընկեր
ԲՏԱ նախարարություն

Ծրագրի մասին

ՏՀՏ գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացվել է 125 մասնակցի համար նախատեսված, 3 ամիս տևողությամբ, երկու փուլերից բաղկացած «CyberSecurity» դասընթաց։ Առաջին փուլի դասընթացը բաղկացած է 8 դասից, իսկ երկրորդը ՝ 29 դասից, 3–ական ժամ տևողությամբ։

Առաջին փուլում մասնակիցները սովորում են՝

  • նկարագրել առցանց միջավայրում անվտանգ գործելու հիմունքները
  • նկարագրել հարձակումների և վնասակիր ծրագրերի տարբեր տեսակները
  • նկարագրել, թե ինչ միջոցներ են օգտագործվում կազմակերպությունների կողմից հարձակումներին դիմակայելու համար
  • պատկերացնել՝ ինչպիսի կարիերային հնարավորություններ են առկա կիբերանվտանգության ոլորտում

Երկրորդ փուլում՝

  • նկարագրել կիբերանվտանգության աշխարհի կրիմինալի և փորձագետների բնութագրերը
  • նկարագրել, թե ինչպես են կոնֆիդենցիալության, ամբողջականության և հասանելիության սկզբունքները վերաբերում տվյալների կարգավիճակների և կիբերանվտանգության սպառնալիքների հակազդման միջոցների հետ
  • նկարագրել՝ կիբերհանցագործների կողմից օգտագործվող մարտավարությունները, մեթոդները և ընթացակարգերը
  • նկարագրել՝ ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերն օգտագործվում գաղտնիությունը պաշտպանելու համար
  • նկարագրել՝ ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերն օգտագործվում ամբողջականությունը ապահովելու համար
  • նկարագրել՝ ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերն ապահովում բարձր հասանելիություն,
  • բացատրել՝ ինչպես են կիբերանվտանգության մասնագետները օգտագործում տեխնոլոգիաներ, գործընթացներ և ընթացակարգեր՝ ցանցի բոլոր բաղադրիչները պահպանելու համար
  • բացատրել կիբերանվտանգությանը վերաբերող օրենքների նպատակը 

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝

  • ավարտական վկայական (քննության դրական արդյունքի՝ 70 % և ավելի միավորի դեպքում)
  • մասնակցության տեղեկանք (քննության բացասական արդյունքի՝ 70%-ից ցածր միավորի դեպքում)

Ծրագրի ձևաչափը

Դասընթացներն իրականացվում են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված «Webex» ծրագրային ապահովման միջոցով, շաբաթական 2 անգամ: Դասախոսի և դասընթացի մյուս մասնակիցների հետ ամենօրյա հաղորդակցության համար նույնպես օգտագործվում է Webex հարթակը։ Տնային առաջադրանքների ստուգման համար օգտագործվում է Cisco Networking Academy հարթակը։

Ո՞վ կարող է մասնակցել

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում բնակվող քաղաքացիները (Երևանից` 18, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք), ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:

Ծրագրի թիրախային խմբերն են՝

  • Ուսանողները
  • Կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցները
  • ԲՏ ոլորտի սկսնակները
  • ԲՏ ոլորտում աշխատող մասնագետները
  • Ցանկացած անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն

Մասնակցության պայմանները

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝

  • Համակարգչից օգտվելու հմտություններ
  • Միջին մակարդակի անգլերենի իմացություն
  • Ցանցային տեխնոլոգիաների տարրական գիտելիքներ

Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։

Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 20 հարցից (12 հայերեն և 8 անգլերեն)։ Թեստի անցողիկ միավորը Երևանում գրանցված մասնակիցների համար կլինի 50 և ավելի, իսկ մարզերի և Արցախի Հանրապետության դեպքում՝ 45 և ավելի միավորը: Անգլերեն հարցերից առնվազն մեկը պետք է լրացնել ճիշտ։

Արթուր Ադունց
Head of Cybersecurity

Արմեն Տիրատուրյան
Head of Information Security

Ասքանազ Չիբուխչյան
Senior System Administrator