U E I C T

Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ինստիտուտ

Հայաստանի ՏՀՏ ոլորտի՝ էլ ավելի արագ աճը և զարգացումն ապահովելու համար մեծաքանակ ՏՀՏ մասնագետներից բացի անհրաժեշտ է նաև ապահովել շրջանավարտների պատրաստվածության (employability)՝ համաշխարհային չափանիշներին համապատասխանող բարձր մակարդակ:

Վայր
Երևան, Հայաստան

Լուծման ճանապարհներից մեկը, ամենահաջողվածը՝ հայ-ամերիկյան ՍԻՆՈՓՍԻՍ-Արմենիա ընկերության և ՀԱՊՀ-ի միջև համագործակցությունն էր՝ համատեղ ուսումնական ծրագրի կազմակերպման միջոցով: Կարելի է վստահ նշել, որ ծրագիրը շատ հաջողված է և արդյունավետ: «Մենք չէինք կարողանա այսքան արագ աճել, եթե չլիներ այս դասընթացը», — ասել է ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Հ. Մուսայելյանը:

ՍԻՆՈՓՍԻՍ-Արմենիա ընկերության և ՀԱՊՀ-ի համատեղ փորձը հանդիսացել է ՀԱՏԻ-ի ստեղծելու դրդապատճառներից մեկը: Եվ այդ փորձի լայնամասշտաբ կիրառման նպատակով ՀԱՊՀ-ի հենքի վրա առաջարկվում է հիմնել Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների նոր ինստիտուտ, որին կմասնակցեն Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերություններ և մասնագետներ, դասախոսներ, միջազգային բարձրակարգ մասնագետներ, ինչպես նաև ուասանողներ:
ՀԱՏ ինստիտուտը կհիմնադրվի Պոլիտեխնիկի հենքի վրա՝ ներսում՝ որպես անկախ ինստիտուտ, այսինքն՝ ինստիտուտն առաջարկելու է սեփական բակալավրական, մագիստրոսական և հետբուհական ծրագրեր, ինչպես նաև շնորհելու է գիտական աստիճաններ (ներառյալ գիտությունների թեկնածու և դոկտոր — PhD, DSc), ինչին մասնակցություն կունենա նաև համալսարանը:
ՏՀՏ ոլորտի մի շարք ձեռնարկություններ կդառնան ՀԱՏ ինստիտուտի հիմնադիր անդամներ:

ՀԱՏԻ-ի դասընթացները ուսանողներին կընձեռեն կրթություն ստանալու նոր հնարավորություն: Ինստիտուտը կառաջարկի միջազգայնորեն մրցունակ կրթություն, որն ուսանողներին ավարտելուց հետո կապահովի ավելի բարձր վճարվող աշխատանքով, դա իր հերթին թույլ կտա երիտասարդ մասնագետներին պահել երկրում: