U E I C T

Մարզային կենտրոնների զարգացում

Նպատակ ունենալով նպաստել բարձր տեխնոլոգիաների զարգացմանը ամբողջ Հայաստանում՝ ՏՀՏ գործատուների միությունը 2019 թվականից սկսած ՁԻՀ-ի հետ համատեղ հիմնում է մարզային կենտրոններ: Այս նախաձեռնությունն իրականացվում է նաև Գյումրիում՝ 2018 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ՏՀՏԳՄ, ՁԻՀ-ի, ԻԱ-ի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:

Ծրագրի մեկնարկ
07.12.18

Վայր
Հայաստան

Գործընկեր
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ)

Առաջին մարզային կենտրոնը հիմնվեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և միավորեց շոււրջ 8 ՏՀՏ ոլորտի կազմակերպություններ:

Մարզային կենտրոնների նպատակն է՝ համախմբել մարզային ՏՀՏ և հարակից ոլորտի կազմակերպությունները, խթանել համագործակցությունը կազմակերպությունների միջև և նպաստել հարակից ոլորտների արդյունավետության բարձրացմանը՝ ՏՀՏ գործիքակազմի կիրառմամբ:  Մարզային կենտրոնները, ՏՀՏ գործատուների միության այլ անդամների հետ միասին, կիրականացնեն բազմաթիվ՝ մարզային զարգացմանը նպաստող ծրագրեր և այլ նախաձեռնություններ: Մարզային կենտրոններն ինքնուրույն տիրապետելու են իրենց մարզում անդամավճարներից գոյացած գումարները:

Մարզային կենտրոնների ձևավորման հիմնական նպատակներն են.

  • ՏՀՏ ոլորտի ընկերությունների համայնքի ձևավորման ամրապնդում և ակտիվացում
  • ՏՀՏ ոլորտում մարզային ձեռներեցության զարգացում ու նոր կազմակերպությունների ստեղծման խթանում
  • Մարզեր — Երևան միասնական ծրագրերի իրականացում
  • Մարզային կազմակերպությունների ինտեգրումը հայաստանյան և միջազգային շուկաներում:

Միությանն անդամակցելու առավելությունները.

  • Ինտեգրացում հայաստանյան և միջազգային խոշոր ՏՀՏ համայնքին
  • Ներգրավածություն Միության կողմից իրականացվող ծրագրերում
  • Օրենսդրական և իրավական դաշտում շահերի պաշտպանություն
  • Ներգրավածություն կրթական համակարգի բարելավման գործընթացում
  • Փոխշահավետ համագործակցություն Միության անդամների միջև
  • Ներկայացվածություն միջազգային հարթակներում: