U E I C T

Մարզային Silicon Mountains

Silicon Mountains մարզային տեխնոլոգիական գագաթնաժողովը 2024 թվականից իրականացվում է Հայաստանի մարզերում՝ միավորելով առաջատար կազմակերպությունների, ստարտափների և մարզային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Միջոցառման շրջանակներում իրականացվում են մարզերում, ՏՀՏ գործիքակազմի տարածմանն ուղղված, պանելային քննարկումներ։

Վայր

Հայաստան

ՏՀՏ գործատուների միության ուշադրության կենտրոնում մշտապես եղել է մարզային համաչափ զարգացումը, ինչը արդեն Միության ռազմավարության հիմնական ուղղություն է։

2018 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ՏՀՏԳՄ, ՁԻՀ-ի, ԻԱ-ի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում՝ ՏՀՏ գործատուների միությունը հիմնում է մարզային կենտրոններ, որոնց շուրջ միավորվում է ՏՀՏ համայնքը։

Առաջին մարզային կենտրոնը հիմնադրվել է Շիրակի մարզում, երկրորդը՝ Լոռու մարզում։ Այժմ Միությունը ներկայացված է նաև Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում։

Silicon Mountains միջոցառման գաղափարախոսությունն ի սկզբանե եղել է տարածել այն Հայաստանի բոլոր մարզերում և հնարավորություն տալ մարզերին լինել տեխնոլոգիական իրադարձությունների էպիկենտրոնում։

Առաջին անգամ 2024 թվականին ՏՀՏ գործատուների միությունը իրականություն դարձրեց այս գաղափարը և եղավ առաջիններից, ով տեխնոլոգիական ֆորում կազմակերպեց մարզում։

Առաջին ֆորումը տեղի ունեցավ Շիրակի մարզում՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, որի շրջանակներում քննարկվեցին մարզերին վերաբերող առանցքային թեմաներ՝ Մարդակային կապիտալ, Մարզային ներդրումներ և Ստարտափներ։

Silicon Mountains միջոցառումը տեղի է ունենալու տարին 2 անգամ՝ ՀՀ մարզերից որևէ մեկում և տարեվերջին՝ Երևանում։