Տեխնովացիան աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթ է 10-18 տարեկան աշակերտուհիների համար, որին մասնակցում են ավելի քան 100 երկրներից:
2007 թվականին առաջին անգամ Կանայք և տեղեկատվական հասարակությունը ՀԿ-ն՝ Կրթության ազգային ինստիտուտի հետ համատեղ ձեռնարկեց «Տեխնովացիա Հայաստան» ծրագիրը։ Հենց ամենասկզբից ՏՀՏ գործատուների միությունը ակտիվորեն աջակցել է «Տեխնովացիա Հայաստան» մրցույթին․ միության անդամ ընկերությունները հիմնադրում են մրցանակային ֆոնդը, հանդես են գալիս որպես մենթոր և ժուրիի անդամ։ Տեխնովացիան առաջարկում է ամբողջ աշխարհի աղջիկներին այնպիսի հմտություններ, որոնք հնարավորություն կտան նրանց հանդես գալ որպես ձեռներեցներ և տեխնոլգիաների առաջնորդներ։
Ծրագրի շրջանակում 10-14 տարեկան աղջիկները կազմում են կրտսեր թիմեր, իսկ 15-18 տարեկանները՝ ավագ թիմեր։ «Տեխնովացիա Աղջիկներ» ծրագիրը բաղկացած է 12 շաբաթյա առցանց դասընթացից՝ 50-ժամյա ուսումնական ծրագրով, որը հասանելի է բոլոր գրանցված մասնակիցներին։