U E I C T

Silicon Mountains Tech Summit 2021

2021 թվականի նոյեմբերի 19-ին Երևանում կմեկնարկի Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը՝ նվիրված տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառմանը (Digital Smart Economy): Գագաթնաժողովը կազմակերպվում է ՏՀՏ գործատուների միության կողմից արդեն 2-րդ անգամ:

Ծրագրի մեկնարկ
19.11.21

Վայր
Երևան, Հայաստան

Կայք
www.silicon-mountains.org

Գլխավոր գործընկեր
«Յունիքոմփ»

Գործընկեր
«Սինոփսիս Արմենիա», «ԱԿԲԱ» բանկ, ՀՀ ԲՏԱ նախարարությունը

Գագաթնաժողովի հատուկ հյուրն է «Սինոփսիս» ընկերության նախագահ և համագլխավոր գործադիր տնօրեն, Global IT Award 2020-ի դափնեկիր դոկտոր Չի-Ֆուն Չանը։

Համաժողովի շրջանակում պետական պաշտոնյաներն ու ՏՀՏ ոլորտի առաջատար հայկական ընկերությունների ղեկավարները կքննարկեն խելացի տնտեսության և թվայնացման ապագան։

Բացման խոսքով հանդես կգա միջոցառման վարողը՝ Երվանդ Զորյանը («Սինոփսիս Արմենիա» նախագահ), որին կհաջորդի Արմեն Բալդրյանի ելույթը (ՏՀՏԳՄ նախագահ): Միջոցառման մասնակիցներին կողջունեն նաև ՀՀ ԲՏԱ և Էկոնոմիկայի նախարարները (համապատասխանաբար՝ Վահագն Խաչատուրյանը և Վահան Քերոբյանը):

Ողջույնի խոսքից հետո կհաջորդի դոկտոր Չի-Ֆուն Չանի շնորհանդեսը: Միջոցառման պաշտոնական մասը կփակվի փոստային բացիկի մարմամբ և ՀՀ ԲՏԱ նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՏՀՏ գործատուների միության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։ Գագաթնաժողովի պաշտոնական բացմանը կհաջորդեն պանելային քննարկումները:

Միջոցառման ընթացքում կլինեն 4️ հիմնական պանելային քննարկումներ հետևյալ թեմաներով՝

Պանել 1: Թվային խելացի տնտեսության շարժիչ (Միկրոէլեկտրոնիկա, Արհեստական բանականություն)

Պանել 2: ՏՀՏ ենթակառուցվածքը՝ որպես թվային տնտեսության հիմք (Հեռահաղորդակցություն)

Պանել 3: Թվային խելացի տնտեսության էկոհամակարգի զարգացում (Կրթություն, Ստարտափներ, Տարածաշրջանային զարգացում)

Պանել 4: Թվային տնտեսության մարտահրավերները (Կիբեռանվտանգություն)

Միջոցառմանը կարող եք հետևել ուղիղ միացմամբ՝ Facebook և YouTube հարթակներում։