
«Արհեստական բանականություն» առցանց դասընթաց
Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ աշխարհում կարևորվում է արհեստական բանականության կիրառումը տարբեր ոլորտներում։ Միաժամանակ սա պահանջում է նոր կրթական ծրագրեր` նոր սերնդի մասնագետներ կրթելու համար։
Վայր
Հայաստան
Ելնելով COVID-19 պայմանավորված իրավիճակից՝ 2020 թվականին Synopsys ընկերության միջնորդությամբ ՏՀՏ գործատուների միությունը King Baudouin Foundation United States կողմից ստացել է դրամաշնորհ, որի նպատակն էր Հայաստանի ավագ դպրոցներում ներդնել «Արհեստական բանականություն» առարկան: 2021 թ․ արդեն իսկ մշակվել և ամբողջությամբ թվայնացվել է 10-րդ դասարանի դասընթացը, 2022 թվականին մշակվելու և թվայնացվելու է նաև 11-րդ դասարանի ծրագիրը:
Ուսանողների համար բացահայտելով STEM-ը (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) և տալով նրանց հնարավորություն ուսումնասիրելու STEM-ի հետ կապված կանոնակարգերն ու հասկացությունները՝ նրանց մոտ կառաջանա դրա նկատմամբ բուռն հետաքրքրություն և STEM ոլորտում աշխատանք գտնելու մեծ ցանկություն։
STEM առարկաների դասավանդումն ավագ դպրոցներում հնարավորություններ է բացում ուսուցիչների և ուսանողների առաջ՝ դառնալու վաղվա օրվա թելադրողն ու շարժիչ ուժը։ Գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի բնագավառում ամուր կրթական հիմք ունեցող երեխաները շարունակելու են անբաժանելի դեր ունենալ Հայաստանի գլոբալ մրցունակության և տնտեսական կայունության մեջ։
2015 թվականից ՀՀ ավագ դպրոցներում ներդրվեց ՏՀՏ առարկաների՝ ՏՏ, Հեռահաղորդակցության հիմունքներ և Միկրոէլեկտրոնիկա ուսուցման ծրագիրը, որն արդեն իրականացվում է 10 ավագ դպրոցներում։ Ծրագիրն իրականացվում է Վիվա-ՄՏՍ, Յունիքոմփ և Սինոփսիս ընկերությունների աջակցությամբ։ «Արհեստական բանականություն» առարկայի ներդրումը ՀՀ ավագ դպրոցներում իրականացնվում է այս ծրագրի շրջանակներում։